Վահագն Դալլաքյան

Ոլորտներ.
Բանկային իրավունք, սնանկություն, քաղաքացիական և վարչական դատավարություն, կատարողական վարույթ

Լեզուներ.
Հայերեն
Ռուսերեն
Անգլերեն

Ամփոփ

Վահագն Դալլաքյանը խորհրդատվություն է մատուցում գործարարական իրավունքի հարցերում և լրացուցիչ մասնագիտացած է կատարողական վարույթի, սնանկության, բանկային և աշխատանքային իրավունքի հարցերում:
 
Նա, մասնավորապես, հաճախորդներին խորհրդատվություն է մատուցում առևտրային գործարքների իրավաբանական ուղեկցման, բանկային գործունեության կարգավորման, խոշոր վարկային ծրագրերի իրականացման հարցերով: Մեծ փորձ ունի նաև քաղաքացիական և վարչական դատավարությունում, դատական ակտերի հարկադիր կատարման փուլում և սնանկության վարույթում շահերի ներկայացման առումով:
 

Աշխատանքային փորձ

- Համագործակցել և շարունակում է համագործակցել իրավաբանական ծառայությունների համաշխարհային առաջատարներից մեկի` Baker McKenzie խմբի հետ մի շարք ծրագրերով, մասնավորապես` ամերիկյան Citibank-ին Հայաստանում բանկային գործունեության կարգավորման վերաբերյալ խորհրդատվություն տրամադրելու, Google ընկերությանը Հայաստանում էլեկտրոնային առևտրի կարգավորման վերաբերյալ խորհրդատվություն տրամադրելու և մի շարք այլ օտարերկրյա ընկերություններին` Հայաստանում գործունեություն ծավալելու հետ կապված հարցերով: 
- Խորհրդատվություն է տրամադրել «Տաշիր» ընկերությունների խմբին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ բաժնետոմսերի ձեռքբերման վերաբերյալ:
- Խորհրդատվություն է տրամադրել Գազպրոմբանկին և Եվրասիական զարգացման բանկին` հայաստանյան խոշոր վարկառուներին տրամադրվող վարկերի և դրանց ապահովման հարցերով:
- Մասնակցել է մի շարք օրենսդրական ակտերի նախագծերի մշակմանը, մասնավորապես` կատարողական վարույթի և քաղաքացիական դատավարության ոլորտում:
- Հաջողությամբ վարել է բազմաթիվ քաղաքացիական և վարչական գործեր:
 

Որակավորում

Մասնագիտական անդամակցություն
 
ՀՀ փաստաբանների պալատի անդամ
 
Այլ աշխատանքներ
 
Վահագն Դալլաքյանը նախկինում աշխատել է Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունում` զբաղեցնելով իրավաբանական բաժնի խորհրդատուի, արտաքին կապերի բաժանմունքի պետի, գլխավոր հարկադիր կատարողի իրավական հարցերով խորհրդականի պաշտոնները:
 
Աշխատել է նաև ԷյԷմ իրավաբանական ընկերությունում` որպես ավագ իրավախորհրդատու:
 
2013թ.-ից սկսած` դասավանդում է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում:
 
Դասընթացներ է վարել նաև ՀՀ փաստաբանների պալատում և Փաստաբանական դպրոցում:
 
Հանդիսացել է ՀՀ արդարադատության ակադեմիայում քննությունների արդյունքների գնահատման և բողոքարկման հանձնաժողովների անդամ:
 
 
Կրթություն
 
Երևանի պետական համալսարան (ԵՊՀ), ի.գ.թ., 2014թ.
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ, մագիստրատուրա, 2011թ.
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ, բակալավրիատ, 2009թ.