Կորպորատիվ իրավունք

Կորպորատիվ իրավունքի հետ կապված իրավաբանական ծառայությունները մատուցվում են աշխատանքի մեծ փորձ ունեցող բարձրակարգ մասնագետների կողմից։ Մեր գրասենյակի կորպորատիվ իրավաբանները յուրաքանչյուր հաճախորդի խնդրին ցուցաբերում են անհատական մոտեցում` հաշվի առնելով այն տնտեսական նպատակը, որն իր առջև դրել է հաճախորդը։
Կորպորատիվ իրավունքի ոլորտում, մասնավորապես, մեր գրասենյակը մատուցում է հետևյալ ծառայությունները․

  • Կորպորատիվ իրավունքի հետ կապված հարցերի ամբողջական շրջանակի վերաբերյալ խորհրդատվություն․
  • Հաճախորդների փաստաթղթերի ուսումնասիրություն, ընկերության ընթացիկ իրավական վիճակի վերլուծություն․
  • Տարբեր կազմակերպաիրավական ձևերի իրավաբանական անձանց և պետական կազմավորումների (դուստր ընկերություններ, ասոցիացիաներ, տնտեսական ընկերակցություններ, կոոպերատիվներ, հիմնադրամներ, հասարակական կազմակերպություններ) հիմնադրում, լուծարում և վերակազմակերպում․
  • Մասնաճյուղերի և ներկայացուցչությունների հիմնադրում.
  • Կանոնադրական կապիտալի ավելացման կամ նվազեցման իրավաբանական ուղեկցում.
  • Բաժնետոմսերի կոնսոլիդացիայի և բաժանման հարցերում իրավաբանական աջակցություն.
  • M&A գործարքների մշակում․
  • Ընկերությունների միաձուլման, միացման, առանձնացման, բաժանման և վերակազմավորման, բաժնեմասերի հետ կապված գործարքների (այդ թվում՝ առուվաճառք, բաժնետոմսերի գրավ և այլն) փաստաթղթերի ամբողջական փաթեթի պատրաստում․
  • Կորպորատիվ փաստաթղթերի կազմում (հիմնադիր պայմանագրեր, կանոնադրություններ, բաժնետերերի համաձայնագրեր և այլն).
  • Կորպորատիվ հարցերով իրավաբանական ուսումնասիրություններ (due diligence), ընկերությունների ընթացիկ գործունեության վերաբերյալ, ինչպես նաև օրենսդրության պահանջների պահպանման վերաբերյալ խորհրդատվություն.
  • Կորպորատիվ հարցերով հուշագրերի, իրավաբանական եզրակացությունների կազմում, բանակցություններ հաճախորդի անունից և առևտրային գործարքների քննարկում:

 

Մեր իրավաբաններն իրենց հաճախորդներին աջակցում են նաև դատական կարգով կորպորատիվ վեճերը լուծելիս։ Մենք պատրաստում ենք դատավարական փաստաթղթերը և հարկ եղած դեպքում հաճախորդի անունից մասնակցում ենք դատավարությանը։ Մեր հիմնական սկզբունքը հաճախորդների հետ աշխատելիս անկեղծ, բաց և գրագետ լինելն է։