Մենք մեր հաճախորդներին իրավաբանական ծառայություններ ենք մատուցել մի շարք խոշոր ծրագրերով և դատավարություններով: Ահա դրանց մի մասը.

  • Իրավաբանական աջակցություն ՎԶԵԲ-ին՝ Հայաստանում 100-120 ՄՎտ հզորությամբ արևային էլեկտրակայանի կառուցման մրցույթի մշակման և անցկացման համար Հայաստանի Հանրապետության կառավարությանը աջակցելու ծրագրի շրջանակներում.
  • Բանակցություններ պետական մարմինների հետ Հայաստանում Մոբայլ ID համակարգի ներդրման շուրջ, «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» ՓԲԸ-ի, Նիկիտա Մոբայլի և հեռահաղորդակցության օպերատորների միջև համաձայնագրերի նախագծերի պատրաստում.
  • Իրավաբանական խորհրդատվություն միջազգային ֆինանսական հաստատությանը՝ Հայաստանում գյուղատնտեսական խոշոր ծրագրի ֆինանսավորման վերաբերյալ (ներառյալ խորհրդատվություն վարկային պայմանագրերի, գրավի պայմանագրերի, գույքի ձեռքբերման պայմանագրերի, կորպորատիվ հարցերի, պետական թույլտվությունների և գրանցումների վերաբերյալ).
  • Իրավական աջակցություն Հայաստանի առաջատար ֆուտբոլային ակումբներից մեկին՝ բաժնետոմսերի օտարման, ներառյալ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից համապատասխան թույլտվություն ստանալու հարցերի հետ կապված.
  • Իրավաբանական աջակցություն հայկական ընկերությունների կողմից Հայաստանում և Ռուսաստանում հանքարդյունաբերական ակտիվներ ունեցող խմբի կողմից եվրապարտատոմսերի դեբյուտային թողարկումը ապահովելու համար թողարկված երաշխիքների՝ Հայաստանի օրենսդրությանը համապատասխանության հարցի հետ կապված.
  • Washington Capital Global Finance Inc. ընկերությանն (ընկերության գլխամասային գրասենյակը գտնվում է Կալիֆորնիայում) իրավաբանական աջակցություն՝ Հայաստանի Սյունիքի մարզում երկրաջերմային էլեկտրակայանի ստեղծման համար հնարավոր ներդրում կատարելու հետ կապված Հայաստանի կառավարության հետ բանակցելու հարցում.
  • Իրավաբանական աջակցություն աշխարհի առաջին խելացի դրամապանակը շուկա դուրս բերելու ստարտափին (մատակարարների հետ պայմանագրերի կազմում, իրավաբանական եզրակացությունների տրամադրում և այլն).
  • Իրավաբանական աջակցություն բլոկչեյն տեխնոլոգիաների ոլորտում մասնագիտացած ընկերությանը՝ Հայաստանի Հանրապետությունում նշված տեխնոլոգիաների զարգացման հարցում, այդ նպատակով մասնագիտացված ազատ տնտեսական գոտու հիմնադիր փաստաթղթերի և համապատասխան համաձայնագրերի կազմում.
  • «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» ՓԲԸ գույքը Contour Global ընկերության դուստր ընկերությանն օտարելու գործարքում ՀՀ կառավարության շահերի ներկայացուցչություն.
  • Սևծովյան առևտրի և զարգացման բանկի մի շարք վարկային և գրավի պայմանագրեր հայաստանյան կոնտրագենտների հետ.
  • Համակողմանի իրավաբանական խորհրդատվություն Lydian International ընկերությանը` հանքարդյունաբերության ոլորտում ներդրումային ծրագրի վերաբերյալ.
  • Citi Bank-ի և հայկական բանկի միջև վարկային պայմանագրով աջակցություն Clifford Chance իրավաբանական ընկերությանը.
  • Խորհրդատվություն «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ին` «Լեռ-Էքս» ՍՊԸ բաժնեմասի ձեռք բերման գործարքում.
  • Աջակցություն Clifford Chance իրավաբանական ընկերությանը` «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի բաժնետերերի կազմի ռեստրուկտուրիզացիայի գործընթացում.
  • «Նաիրիտ» ՓԲԸ իրավաբանական ուսումնասիրություն (legal due diligence).
  • Աջակցություն Clifford Chance իրավաբանական ընկերությանը` ՌուսԱլ ընկերությունների խմբի ռեստրուկտուրիզացիայի գործընթացում.
  • Իրավաբանական խորհրդատվություն Եվրասիական զարգացման բանկին` երկու հայկական բանկերի վարկավորման գործարքներում.
  • ՌՌՌ Գրուպի կողմից «Բջնի» հանքային ջրերի գործարան» ՓԲԸ բաժնետոմսերի ձեռքբերում.
  • ՀՀ ընդերքի մասին նոր օրենսգքի նախագծի մշակում.
  • «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ շահերի ներկայացում Պետական եկամուտների կոմիտեի դեմ վեճով, որով դատարանը վճիռ է կայացրել հօգուտ մեր հաճախորդի` ճանաչելով 748 միլիոն ՀՀ դրամի հաշվանցի իրավունքը.
  • «ԱրմենՏել» ՓԲԸ շահերի ներկայացուցչություն ՎիվաՍել ընկերության դեմ վեճով Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովում, որը որոշում է կայացրել հօգուտ մեր հաճախորդի.
  • «Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիա» ընկերութան շահերի ներկայացուցչություն Ջերմուկ Գրուպ ընկերության (PepsiCo պաշտոնական դիսրիբյուտոր) դեմ վեճով Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովում, որը որոշում է կայացրել հօգուտ մեր հաճախորդի.
  • Իրավաբանական ծառայությունների մատուցում օդանավերի սեփականատեր CIT ընկերությանը` Հայաստանում օդանավի լիզինգի գործարքով.
  • Sukhoi Superjets օդանավերի ձեռքբերման ֆինանսավորման և լիզինգի մեխանիզմների մշակում` Baker McKenzie իրավաբանական ընկերութան հետ համագործակցությամբ.
  • Dundee Precious Metals Inc. ընկերությանը իրավաբանական ծառայությունների մատուցում` ներդրումային ծրագրի իրականացման վերաբերյալ.
  • ՀՀ կառավարությանը իրավաբանական խորհրդատվության մատուցում` բազմաճյուղ կարգավորիչ մարմնի գործունեության կազմակերպման վերաբերյալ, գլխավոր խորհրդատու “Econ One”-ի հետ համագործակցությամբ (Համաշխարհային բանկի ծրագիր).
  • ՀՀ օրենսդրության մի շարք ակտերի փոփոխությունների մշակում` Barents Group-ի и KPMG Consulting-ի հետ համագործակցությամբ.
  • Համաշխարհային բանկի և USAID-ի համատեղ ծրագրով և ՀՀ պետական մարմինների հետ համագործակցությամբ մի շարք նորմատիվ իրավական ակտերի նախագծերի մշակում.
  • Իրավաբանական ծառայությունների մատուցում «Դինո Գոլդ Մայնինգ» ՓԲԸ-ին` Կապանի լեռնահարստացուցիչ կոմբինատի մասնավորեցման գործընթացում.
  • Ջրամատակարարման և ջրահեռացման ոլորտում օտարերկրյա օպերատորի և ՀՀ կառավարությանն առընթեր Ջրային տնտեսության պետական կոմիտեի միջև խորհրդատվական ծառայությունների մատուցման պայմանագրի մշակում.
  • SETA Corporation-ի հետ համագործակցությամբ մասնակցություն «Տեխնիկական աջակցություն Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտին – աջակցություն Հայաստանին» ծրագրին` ոլորտի ազատականացման նպատակով.
  • Իրավաբանական աջակցություն Համաշխարհային բանկի «Հայաստան. բնական գազի մատակարարման և օգտագործման կանոնների նախագծի մշակում» .
  • ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի պատվերով ջրամատակարարման ոլորտի կանոնակարգման նորմատիվ-իրավական բազայի զարգացման ծրագիր` Կաստալիա (Ֆրանսիա) ընկերության հետ համագործակցությամբ.
  • Metal Prince ընկերությանն իրավաբանական ծառայությունների մատուցում` Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի մասնավորեցման գործընթացում.
  • Իրավաբանական ծառայությունների մատուցում ՀՀ կառավարությանը` Հայաստանի չորս էլեկտրական բաշխիչ ցանցերի մասնավորեցման գործընթացում` մասնավորեցման հարցում ՀՀ կառավարության գլխավոր խորհրդատու Raiffeisen Investment AG-ի հետ համագործակցությամբ.
  • Իրավաբանական ծառայությունների մատուցում Արմենիա ԹիՎի ընկերությանը` Հայաստանում CNN-ի հեռարձակում սկսելու վերաբերյալ.
  • Huntsman Humanitarian Housing կազմակերպության կողմից Huntsman Village նախագծի (Աղետի գոտում 400 բնակարանի կառուցում) իրականացման ընթացքում իրավաբանական խորհրդատվություն: Նախագծային և շինարարական աշխատանքների կատարման պայմանագրերի կազմում և իրավաբանական եզրակացությունների տրամադրում.
  • Huntsman Building Products ընկերությանն իրավաբանական ծառայությունների մատուցում` Huntsman Armenia ընկերության պետական բաժնեմասի ձեռքբերման գործարքում.
  • Huntsman Building Products (Huntsman Corporation և Huntsman Chemical Corporation ամերիկյան ընկերությունների դուստր ընկերություն) ընկերությանն իրավաբանական ծառայությունների մատուցում` բետոնային պանելների և շինարարական այլ նյութերի արտադրության գործարանի հիմնադրման և շահագործման` ՀՀ կառավարության հետ համատեղ իրականացված ծրագրի ֆինանսավորման հարցում.
  • Իրավաբանական ծառայությունների մատուցում OPIC-ին (Արտասահմանյան մասնավոր ներդրումների կորպորացիա)` Հայաստանում հյուրանոցային համալիրի մասնավորեցման գործընթացում.
  • Իրավաբանական ծառայությունների մատուցում «Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիա» ՓԲ ընկերութանը` «Օշարակ» ՓԲԸ-ի հետ միացման գործարքում: