«Ինվեսթմնթ Լո Գրուպը» Հայաստանում հիմնադրված առաջին իրավաբանական գրասենյակներից է և հարուստ փորձ է կուտակել հանրահայտ միջազգային կորպորացիաներին, տեղական ընկերություններին, պետական մարմիններին ու կազմակերպություններին իրավաբանական ծառայություններ մատուցելու գործում: Մեր գրասենյակի հիմնական նպատակն արդյունավետ իրավաբանական աջակցությունն է` դա զուգակցելով հարկային և ֆինանսական խորհրդատվությամբ: Այդ իսկ պատճառով մեր իրավաբաններն աշխատում են բարձրակարգ ֆինանսական խորհրդատուների հետ համատեղ` մշակելով պարզ և կիրառելի լուծումներ յուրաքանչյուր հաճախորդի համար:
 
Աշխատանքը մեզ մոտ թիմային է, ինչն օգնում է հաճախորդի խնդիրը լուծել արագ, ճշգրիտ և համակողմանիորեն: Միաժամանակ, մեր մասնագետներից յուրաքանչյուրն ունի իր հստակ գործառույթներն ու մասնագիտացման ոլորտները, որոնց շնորհիվ իր ներդրումն է ունենում թիմային արդյունքում և ապահովում իրավաբանական ծառայությունների այն բարձր որակը, որով մեր գրասենյակը ճանաչելի է դարձել:
 
«Ինվեսթմնթ Լո Գրուպը» համաշխարհային առաջատար իրավաբանական գրասենյակների հետ ստեղծել և պատրաստ է ստեղծել նոր կապեր, որոնց շնորհիվ բարձրանում է ծառայությունների արդյունավետությունը, իսկ մեր հաճախորդների համար հասանելի է դառնում որակյալ իրավաբանների համաշխարհային ցանցը:
 
Մեր գրասենյակը հայտնի է նաև pro bono ծառայություններով:
 
Որպես առանձին ծառայություն` մենք անցկացրել և հետագայում ևս պատրաստ ենք կազմակերպել դասընթացներ իրավունքի և հարկերի տարբեր հարցերով: