• Բլոգ

ԱՊՕՐԻՆԻ ԳՈՒՅՔԻ ԲՌՆԱԳԱՆՁՄԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԸ՝ ԼՈՒԾՈՒ՞Մ, ԹԵ՞ ԽՆԴԻՐ (ՄԱՍ Ա)

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթներով (ԳԲՎ) պետությունը բախվելու է մարդու իրավունքների ապահովման հետ կապված բազմաթիվ խնդիրների, այդ թվում՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ)։ Գույքի բռնագանձման վարույթի մոդելի վերաբերյալ Որոշ մասնագետներ կարծում են, որ առաջին հերթին, խնդիր է առաջացնելու ԳԲՎ-ի վերաբերյալ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքով (Օրենք) ընտրված իրավական կոնցեպտուալ մոդելը՝ պատճառով, որ անորոշ է մարդու իրավունքների այն շրջանակը, որից պետք է օգտվեն գույքի բռնագանձման վարույթի մասնակիցները։ Մասնավորապես, Հայաստանի ընտրած ԳԲՎ-ի մոդելի դեպքում միանշանակ չէ, թե, ի վերջո, այս վարույթները քրեաիրավական են, թե՝ քաղաքացիաիրավական։ ՄԻԵԴ-ն ունի մի քանի չափանիշ, որոնցով գնահատում է, թե տվյալ վարույթն ինչ բնույթի է՝ քաղաքացիաիրավական, ...

  • Բլոգ

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹՈՒՄ. ԲՌՆԱԳԱՆՁՄԱՆ ՀԵՐԹԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԳՐԱՎԻ ԱՌԱՐԿԱՆ

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում (ԴԱՀԿ մասին օրենք) հուլիսի 9-ին ընդունված ամենակարևոր փոփոխություններից է պարտապանի գույքի տարբեր տեսակների վրա բռնագանձում տարածելու հերթականության կանոնների (հոդված 43) վերանայումը: Առանցքայինն այն է, որ այդ հերթականության մեջ հատուկ տեղ է հատկացվել պահանջատիրոջ պահանջն ապահովող գրավի առարկային, և դրա շուրջ հյուսվել են որոշ նոր կանոններ:   Քաղաքացիաիրավական շրջանակները Այստեղ, սակայն, անպայման պետք է մի պահ դադար վերցնենք և հիշենք գրավի առարկայի բռնագանձմանը վերաբերող քաղաքացիաիրավական նորմերը, քանի որ Քաղաքացիական օրենսգիրքը (Քաղ. օր.) յուրատեսակ «սահմանադրություն» է կատարողական վարույթի մի շարք ինստիտուտների համար, և գույքի վրա բռնագանձում տարածելու ինստիտուտի համար` հատկապես: Ըստ այդմ, կատարողական վարույթի նորմերը պետք է խստորեն հետևեն ...