Բանկային եվ ֆինանսական իրավունք

Մեր գրասենյակը որակյալ իրավաբանական ծառայություններ է մատուցում տարբեր ազգային, օտարերկրյա և միջազգային խոշոր բանկերի ու ֆինանսական կազմակերպությունների: Հաշվի առնելով բանկային օրենսդրության առանձնահատկությունները` մեր իրավաբանները մշտապես համագործակցում են միմյանց հետ` հաճախորդների համար ցանկալի արդյունքն ապահովելու համար:
 
Մեր կազմակերպությունում բանկային իրավունքի իրավաբանները որակավորված մասնագետներ են, որոնք հիանալի տիրապետում են ֆինանսական նրբություններին։
 
Բանկային իրավունքի մեր իրավաբանները աշխատում են այդ ոլորտում ծառայությունների մատուցման ընդունված ստանդարտներին խիստ համապատասխանությամբ։
Մեր հաճախորդների համար մատուցում ենք ծառայությունների լայն շրջանակ, որը, մասնավորապես, ներառում է հետևյալ ծառայությունները․
  • Ֆինանսական կազմակերպությունների հիմնադրում և գրանցում.
  • Բանկերի գրանցում և բանկերի գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթի պատրաստում․ 
  • Բանկերի և այլ ֆինանսական կազմակերպությունների ներքին կանոնակարգերի մշակում.
  • Գործարքներ բանկի բաժնետոմսերի նկատմամբ և դրանց փոխանցման արդյունքում ծագող սեփականության իրավունքի գրանցում.
  • Բանկերում իրավաբանական հետազոտության (due diligence) անցկացում.
  • Ներդրումներ բանկի սեփական կապիտալում.
  • Իրավաբանական աջակցություն վարկերի ստացման, տրամադրման և դրանց ապահովման գործարքներում: