Դատավարություն

Մենք ներկայացնում ենք հաճախորդների շահերը ՀՀ բոլոր դատական ատյաններում (առաջին ատյանի, վերաքննիչ և վճռաբեկ դատարաններում)` քաղաքացիական, առևտրային, աշխատանքային և վարչական վեճերով: Մենք նաև ներկայացնում ենք մեր հաճախորդների շահերը պետական և կարգավորող մարմիններում։
 
Դատավարության հետ կապված իրավաբանական ծառայությունները, որոնք մատուցվում են մեր կազմակերպության կողմից, հետևյալն են․
  • Իրավաբանի խորհրդատվություն՝ վարչական և քաղաքացիական դատավարության վերաբերյալ․
  • Դատավարության ընթացքում հաճախորդի շահերի պաշտպանության ռազմավարության և մարտավարության մշակում․
  • Ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրություն և վերլուծություն․
  • Դատավարական փաստաթղթերի նախապատրաստում․
  • Հաճախորդի անունից մասնակցություն դատավարությանը։

Մեր իրավաբանները մեծ թվով շահած դատական գործերի փորձ ունեն։