Ներդրումներ

Գիտակցելով Հայաստանի համար ներդրումների կարևորությունը` մենք մեզնից կախված ամեն ինչ անում ենք` մեր գործող և պոտենցիալ հաճախորդներին հուզող խնդիրների լուծման նպատակով: Մենք ներկայացնում ենք Հայաստանի իրավական դաշտի վերաբերյալ լրիվ և մանրամասն տեղեկատվություն` հաճախորդին ներկայացնելով երկրի իրավական և առևտրային դաշտ մուտք գործելու ամենապարզ և կարճ ուղիները: Ձգտելով Հայաստանի ներդրումային դաշտը գրավիչ դարձնել ներդրողների համար` մենք պոտենցիալ ներդրողներին ներկայացնում ենք օբյեկտիվ խորհրդատվություն: Ոլորտում որոշումներ կայացնող պատասխանատու անձանց մշտական համագործակցության շնորհիվ մենք առաջիններից ենք իմանում հնարավոր իրավական փոփոխությունների մասին, որոնք կարող են ներդրողների նկատմամբ դրական կամ բացասական ազդեցություն ունենալ: 
 
Ներդրողների հետ երկարամյա աշխատանքի փորձը մեզ թույլ է տալիս ավելի լավ հասկանալ նրանց պահանջմունքները և համապատասխան առաջարկներ ներկայացնել օրենքների նախագծերի քննարկման փուլում:
 
Ներդրումային ոլորտի իրավաբանները աշխատում են տարբեր կատեգորիաների ներդրողների հետ։ Հայաստանում ներդրումները հասանելի են տարբեր ձևերով։ Դա կարող է լինել կազմակերպության կանոնադրական կապիտալի լրիվ փայաբաժնի ձեռքբերում, բիզնեսի վարկավորում, արժեթղթերի ձեռքբերում, ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու նպատակով սեփական կազմակերպության հիմնադրում, անշարժ գույքի ձեռքբերում և այլն։
 
Օտարերկրյա ներդրողները տնտեսության զարգացման մեջ բերում են նոր փորձ, դրամական հոսքեր, բիզնեսի կառավարման և վարման նոր համակարգեր։ Հայաստանում ներդրում կատարելը ձեռնտու է, քանի որ երկիրը բաց է ամբողջ աշխարհի ներդրողների համար, Եվրասիական տնտեսական միության միասնական խոշոր շուկայի մաս է, ինչպես նաև Եվրոպական Միության հետ ունի առևտրի արտոնյալ պայմաններ։