Պարտքերի հավաքագրում

Պարտքերի հավաքագրման ծառայությունները թույլ են տալիս հնարավոր կարճ ժամկետներում բռնագանձել դեբիտորական պարտքը։ Մեր կազմակերպությունը մատուցում է պարտքերի հավաքագրման ծառայությունների լայն շրջանակ՝ ՀՀ օրենսդրությանը համապատասխան։ Մենք առաջարկում ենք․

  • Դրամական միջոցների բռնագանձման վերաբերյալ իրավական խորհրդատվություն․
  • Ստեղծված իրավիճակի և դրա լուծման ուղիների վերլուծություն․
  • Հաճախորդի կողմից ներկայացված փաստաթղթերի վերլուծություն․
  • Բանակցություններ պարտապանների հետ․
  • Դրամական միջոցների մինչդատական հավաքագրման կազմակերպում․
  • Դատական և կատարողական վարույթ․
  • Սնանկության գործերով վարույթ։

Մեր գրասենյակը կիրառում է մեծ ծավալով փաստաթղթերի և տեղեկությունների, հայցադիմումների և այլ փաստաթղթերի կազմման  մի շարք գործառույթների ավտոմատացում, ինչպես նաև էլեկտրոնային տարբերակով պահպանում է բոլոր ուղարկվող և ստացվող փաստաթղթերը։ Այս գործոնները թույլ են տալիս մեզ նվազեցնել մեր ծախսերը, և ըստ այդմ նաև` մեր ծառայությունների վճարները։