Հանքարդյունաբերություն

Հանքարդյունաբերությունը Հայաստանի տնտեսության առաջատար և առանցքային ոլորտներից է: Այս ոլորտը մշտապես զարգանում է` գրավելով նորանոր կազմակերպությունների։ Հանքարդյունաբերության ոլորտի իրավաբանները մատուցում են իրավաբանական ծառայություններ, որոնք ուղղված են այս բիզնեսն օրենսդրական նորմերին համապատասխան իրականացնելուն։ 
 
Մենք մատուցում ենք ծառայությունների լայն շրջանակ` կապված ձեռնարկատիրական գործունեության վարման հետ, որը ներառում է նաև ընդերքօգտագործման հետ կապված ծառայությունները։ 
 
Հանքարդյունաբերության ոլորտի մեր իրավաբաններն ակտիվորեն հետևում են ոլորտի զարգացման միտումներին։ Իրականացնում ենք իրավաբանական հետազոտություններ, ինչպես նաև հանքարդյունաբերության հետ կապված հարցերի լայն շրջանակի շուրջ խորհդատվություն՝ սկսած նմանատիպ գործունեություն իրականացնելու թույլտվության և հողօգտագործման իրավունքի ստացման գործընթացից։ Այնուհետև մշտական հիմունքներով մեր հաճախորդների համար խորհրդատվություն ենք իրականացնում հանքարդյունաբերության հատուկ հարցերով (շրջակա միջավայրի պաշտպանություն, աշխատանքի անվտանգություն, պետական վերահսկողություն և այլն)։
 
Մեր մասնագետներն անմիջական մասնակցություն են ունեցել 2012թ. հունվարի 1-ից գործող ՀՀ Ընդերքի մասին օրենսգրքի նախագծի մշակման գործում։ Այնուամենայնիվ, մինչև ընդունումը կրելով մի շարք նշանակալի փոփոխություններ, օրենսգիրքը ներկայումս պարունակում է մեծ թվով թերթություններ։ Մենք շարունակում ենք հանդես գալ օրենսգրքում  փոփոխությունների կատարմանը և նախնական նախագծի մի շարք դրույթների և բաժինների ընդունմանը, որոնք մեզ անհայտ պատճառներով դուրս են մնացել օրենսգրքի վերջնական տեքստից։