Էներգետիկա

Էներգետիկայի ոլորտի իրավաբաններն էներգետիկ ոլորտի հետ կապված իրավական հարցերով աջակցող մասնագետներն են։ Այս ոլորտում մասնագիտացած մեր իրավաբանները հարուստ աշխատանքային փորձ ունեն։
 
Մասնավորապես, էներգետիկայի ոլորտի մեր իրավաբանները ներգրավված են եղել Հայաստանի բաշխիչ էլեկտրական ցանցերի մասնավորեցման գործընթացում և աշխատել են երկրի էներգետիկ ոլորտը կարգավորող մի շարք իրավական ակտերի մշակման վրա։
 
Մենք նաև ներգրավված ենք եղել էներգետիկայի ոլորտը կարգավորող մի քանի իրավական ակտերի, մասնավորապես՝ «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի, «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» ՀՀ օրենքի և դրանց հետ կապված այլ իրավական ակտերի նախագծերի մշակման գործընթացում։ Մեր իրավաբանական ծառայությունները ներառում են նաև փոքր հիդրոէլեկտրակայանների և արևային էլեկտրակայանների կառուցման համար անհրաժեշտ լիցենզիաների, թույլտվությունների և հետագա գործունեության վերաբերյալ խորհրդատվության տրամադրումը։