Հարկեր եվ ֆինանսներ

Մենք կարծում ենք, որ լավագույնն այն իրավաբանական խորհրդատվությունն է, որն իրավաբանական լուծման հետ միասին հաճախորդին տալիս է հարկային հետևանքների մասին պատկերացում` միաժամանակ փորձելով դրանք նվազագույնի հասցնել օրենքի թույլատրելի սահմաններում: Հենց այդ պատճառով մեր թիմ ենք հրավիրել երկու ֆինանսիստների, որոնցից մեկն արտոնագրված աուդիտոր է: Այս ոլորտում նրանց կուտակած փորձն ընդլայնում է մեր կարողությունները՝ հաճախորդների համար արդյունավետ իրավական լուծումներ մշակելիս։
 
Ֆինանսական և հարկային խորհրդատվությունն իրականացվում է մեր կազմակերպության մասնագետների կողմից, որոնք հիանալի տիրապետում են հարկման իրավական ասպեկտներին։
 
Հարկային և ֆինանսական ոլորտում վեճերն ամենևին հազվադեպ չեն։ Յուրաքանչյուր հարկատու բախվում է հարկային օրենսդրության մեկնաբանման և կիրառման տարբեր մոտեցումների հետ կապված խնդիրների։ Դրանք կարող են առնչվել հաշետվությունների և այլ փաստաթղթերի պատրաստմանն ու ներկայացմանը, ոչ իրավաչափ գործողություններին, որոնք կարող են հանգեցնել հարկային մարմինների կողմից տուգանքների և այլ սանկցիաների կիրառման։
 
Հարկային խորհրդատվությունն անհրաժեշտ է նաև առևտրային և քաղաքացիաիրավական գործարքների կնքման և կատարման ժամանակ, այդ թվում՝ ֆիզիկական անձանց մասնակցությամբ։ Երբեմն նման գործարքների դեպքում հաճախորդն առաջին հայացքից չի կարող ենթադրել հարկային հետևանքների մասին, սակայն խնդրի լուծման նկատմամբ համալիր մոտեցումը մեզ թույլ է տալիս ժամանակին գնահատել այդ ռիսկերը, հաճախորդի ուշադրությունը հրավիրել դրանց վրա և մշակել համապատասխան լուծումներ։ Այսպիսով, հարկային և ֆինանսական խորհրդատվությունը կարևոր նշանակություն ունի ինչպես իրավաբանական, այնպես էլ ֆիզիկական անձանց համար։
 
Այս ոլորտում մեր կուտակած փորձը հնարավորություն է տալիս բարձր որակով մատուցելու հետևյալ ծառայությունները․
Հարկային և ֆինանսական խորհրդատվություն,
Հարկային և ֆինանսական փաստաթղթերի ուսումնասիրություն,
Խորհրդատվություն բիզնեսի արդյունավետ վարման առավել բարենպաստ հարկային ռեժիմների վերաբերյալ,
Հաճախորդի կողմից իրականացվող գործողությունների հարկային հետևանքների վերլուծություն։
 
Այս ամենից բացի, մեր կազմակերպության մասնագետներն իրականացնում են հարկային և ֆինանսական հարցերով իրավաբանական ուսումնասիրություններ (due diligence)։ Մենք նաև կազմում ենք հարկային և ֆինանսական հարցերով պահանջվող իրավաբանական եզրակացություններ և հուշագրեր։