Իրավաբանական հետազոտություններ

Իրավաբանական հետազոտությունները (legal due diligence) հնարավորություն են տալիս նվազագույնի հասցնել գործարարական ռիսկերը՝ հատկապես այն փուլում, երբ հաճախորդը մուտք է գործում արդեն իսկ կայացած բիզնես, որն ունի առևտրային հարաբերությունների պատմություն։ Նման իրավիճակն օբյեկտիվորեն ենթադրում է որոշակի ռիսկեր՝ կապված կազմակերպության նախկին գործունեության հետ, որի հետևանքները կարող են ի հայտ գալ հետագայում։ Ելնելով դրանից՝ մինչ հաճախորդի կողմից բաժնեմասերի ձեռքբերման, փոխառությունների տրամադրման կամ այլ առևտրային գործարքների կնքումը, մենք հաճախորդի պատվերով իրականացնում ենք խորը և մանրակրկիտ վերլուծություն, ներկայացնում ենք իրական պատկերը, ինչպես նաև մանրամասն խորհուրդներ՝ հնարավոր իրավական և հարկային հետևանքների վերաբերյալ։
 
Իրավաբանական հետազոտությունն իրականացվում է համալիր մոտեցմամբ, ուսումնասիրելով առևտրային և աշխատանքային պայմանագրերի, հարկային և ֆինանսական հաշվետվությունների, դատական վեճերի, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների հետ հարաբերությունների, լիցենզիաների, թույլտվությունների և այլ իրավաբանական նշանակություն ունեցող փաստերի պատմությունը ։