Անշարժ գույք եվ շինարարություն

Մեր գրասենյակում աշխատում են անշարժ գույքի ոլորտում խորհրդատվություն տրամադրող բարձրակարգ իրավաբաններ: Մենք տրամադրում ենք համակողմանի խորհրդատվություն՝ անշարժ գույքի նկատմամբ բոլոր տեսակի գործարքներով` հատուկ ուշադրություն դարձնելով գործարքներից ծագող հարկային հետևանքներին և բոլոր այն հարցերին, որոնք կարող են ծագել ՀՀ Հողային օրենսգրքով կարգավորվող հարաբերություններից։ Այս ոլորտում մեր հաճախորդները շատ տարբեր են` սկսած բնակարան ձեռք բերել ցանկացող քաղաքացիներից մինչև խոշոր շինարարական նախագծեր իրականացնող ընկերություններ: 
 
Անշարժ գույքի ոլորտի մեր իրավաբանների շնորհիվ դուք կկարողանաք վաճառել, գնել, նվիրել ձեր անշարժ գույքը, իրականացնել շինարարություն, ձեռք բերել հողամաս՝ առանց բացասական իրավական հետևանքների։ 

Անշարժ գույքի ոլորտի մեր իրավաբանները կօգնեն լուծել ցանկացած հարց՝ կապված անշարժ գույքի որևէ օբյեկտի նկատմամբ գույքային իրավունքների իրացման հետ։ Մեր իրավաբանները, մասնավորապես, մատուցում են հետևյալ ծառայությունները․

  • Անշարժ գույքի (ներառյալ հողամասեր, շենքեր և շինություններ) առուվաճառքի, վարձակալության, գրավի պայմանագրերի մշակում, ինչպես նաև այդ պայմանագրերից ծագող իրավունքների պետական գրանցում.
  • Արդեն կազմված փաստաթղթերի վերլուծություն՝ իրավական անվտանգության տեսանկյունից․
  • Դատական կարգով հաճախորդի շահերի պաշտպանություն։

Այս ոլորտում մասնագիտացած մեր իրավաբանները կօգնեն ճիշտ ձևակերպել հողամասի նկատմամբ իրավունքները, ինչը թույլ կտա դրա վրա իրականացնել շինարարություն՝ օրինական հիմքերով։ Անշարժ գույքի ոլորտում իրավաբանական ծառայությունները ներառում են նաև իրավաբանական հետազոտությունների (due diligence) իրականացումը, անշարժ գույքի և հողային իրավունքի հարցերով իրավաբանական եզրակացությունների և հուշագրերի պատրաստումը։