Բանակցություններ եվ մեդիացիա

Վեճի մասնակիցները վեճը հասցնում են մինչև դատավարության փուլ՝ հաճախ իրեց հարաբերությունները կարգավորող իրավական դաշտի ոչ բավարար իմացության պատճառով։ Ցանկացած դատավարություն ենթադրում է ժամանակի, դրամական միջոցների, երբեմն նաև` գործարար համբավի կորուստ: Ընդ որում, դատարանի վճիռը կարող է կայացվել ոչ Ձեր օգտին։ Շատ ավելի հեշտ է հանգել խնդրի բանակցային լուծմանը, պարզապես կնքելով հաշտության համաձայնագիր, որը կունենա իրավաբանական ուժ։
 
Կոնկրետ վեճի առանձնահատկություններն ու հաճախորդների պահանջները հաշվի առնելով` մենք ամեն ինչ անում ենք կողմերի հաշտեցման համար: Այդպիսով փորձում ենք խուսափել երկար ձգվող դատական գործընթացներից` խնայելով հաճախորդի ժամանակն ու միջոցները: Մենք ներկայացնում ենք հաճախորդներին բանակցությունների ժամանակ և հաճախ կողմերին հանգեցնում ենք հաշտության` կնքելով փոխշահավետ և օպտիմալ համաձայնություններ:
 
Մեր իրավաբանները կօգնեն արագ կերպով և առանց մեր հաճախորդների համար էական բացասական հետևանքների կարգավորել վեճը։ Ընդ որում, խնդիրների լուծման բոլոր ուղիները կլինեն իրավաչափ։ Դա ձեռնտու է բոլոր կողմերի համար։ Հաշտության հնարավոր է հասնել տարբեր միջոցներով, սակայն ամենաարդյունավետ միջոցներից մեկը կողմերի միջև բանակցություններ վարելն է։
 
Բանակցությունների ոլորտում մասնագիտացած իրավաբանների անհրաժեշտությունը կարող է առաջանալ տարբեր իրավիճակներում։ Մեր փաստաբանները զբաղվում են կողմերի հաշտության հետ կապված հարցերով, որոնք ծագում են քաղաքացիական, աշխատանքային, առևտրային իրավունքների ոլորտներում։