Արտաշես Կակոյան

Ոլորտներ.
Քաղաքացիական իրավունք, վարչական իրավունք, բնական ռեսուրսների իրավունք, էկոլոգիական իրավունք, իրավական ակտերի մշակում, առևտրային արբիտրաժ, դատավարություն

Լեզուներ.
Հայերեն
Ռուսերեն
Անգլերեն
Ֆրանսերեն

Ամփոփ

Արտաշես Կակոյանը «Ինվեսթմնթ Լո Գրուպ» ՍՊԸ տնօրենն է, և հիմնադրել է ընկերությունը 1999թ.:
 
Նա իրավաբանական խորհրդատվություն է տրամադրում տեղական և արտասահմանյան հանրահայտ ընկերություններին գործարարական գործունեության տարբեր ոլորտներում, այդ թվում` առևտրային գործարքների, կորպորատիվ հարաբերությունների, հանքարդյունաբերության, էներգետիկայի, հեռահաղորդակցության, ջրային հարաբերությունների և այլ հարցերով:
 
Պարոն Կակոյանը, մասնավորապես, մեծ փորձ ունի խոշոր կազմակերպությունների պատվերով տարբեր պայմանագրերի կազմման, իրավաբանական եզրակացությունների տրամադրման ոլորտում, ինչպես նաև մասնակցել է մի շարք օրենքների նախագծերի մշակման աշխատանքներին, ինչպիսիք են ՀՀ ընդերքի մասին օրենսգիրքը, «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» ՀՀ օրենքը, «Առևտրային արբիտրաժի մասին» ՀՀ օրենքը և այլն:
 

Աշխատանքային փորձ

- Ներկայացրել է Հայաստանի Հանրապետության նախագահին ՀՀ դատարաններում և ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում 2003թ. նախագահական ընտրությունների հետ կապված:
- Ներկայացրել է Հայաստանի Հանրապետության շահերը Անգլիայի Բարձր դատարանում:
- Խորհրդատվություն է տրամադրել Lydian International, Fortune Resources և այլ ընկերությունների` հանքարդյունաբերության ոլորտում ներդրումային ծրագրերի վերաբերյալ:
- Ներկայացրել է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ շահերը «Լեռ-Էքս» ՍՊԸ բաժնեմասի ձեռք բերման գործարքում:
- Ներկայացրել է ՀՀ կառավարությանը «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» ՓԲԸ գույքի օտարման գործարքում:
- Խորհրդատվություն է տրամադրել «Տաշիր» ընկերությունների խմբին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ բաժնետոմսերի ձեռքբերման վերաբերյալ:
- Ղեկավարել է ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի նախագիծը մշակող իրավաբանների թիմը և համակարգել տարբեր պետական մարմինների հետ անցկացվող քննարկումները:
- Խորհրդատվություն է տրամադրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին հեռահաղորդակցության, ջրային հարաբերությունների, մատուցվող ծառայությունների մոնիտորինգի վերաբերյալ օրենսդրության մշակման հետ կապված:
- Մասնակցել է քաղաքային ջեռուցման համակարգի ոլորտում օրենսդրական ակտերի նախագծերի մշակմանը:
- Խորհրդատվություն է տրամադրել Համաշխարհային բանկին «Հայաստան. բնական գազի մատակարարման և օգտագործման կանոնների նախագծի մշակում» ծրագրով և զեկույց է պատրաստել կանոնների նախագծի ուսումնասիրման արդյունքով` քաղաքային ջեռուցման ծրագրի նախապատրաստման նպատակով:
-  SETA Corporation-ի հետ համագործակցությամբ մասնակցել է «Տեխնիկական աջակցություն Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտին – աջակցություն Հայաստանին» ծրագրին` ոլորտի ազատականացման նպատակով:
- Մասնակցել է «Հեռահաղորդակցության մասին» ՀՀ օրենքի և համապատասխան կանոնակարգի նախագծերի մշակմանը, խորհրդատվություն է տրամադրել կարգավորող մարմնին` նոր մարմնի գործունեության ամրապնդման և շուկայի ազատականացման վաղ փուլում ծագող խնդիրների լուծման նպատակով (USAID-ի ծրագիր):
- Իրավաբանական եզրակացություններ է տրամադրել Ansett Worldwide Aviation Netherlands B.V. ընկերության և «Արմավիա» ավիաընկերության միջև օդանավի լիզինգի գործարքով:
- Ջրային տնտեսության պետական կոմիտեի և ջրամատակարարման ու ջրահեռացման օտարերկրյա օպերատորի համար մշակել է խորհրդատվական ծառայությունների մատուցման պայմանագրի նախագիծ` ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցումը տեղական ընկերություններին փոխանցելու նպատակով:
- Հանդիսացել է ՀՀ կառավարության` մասնավորեցման հարցերով միջազգային խորհրդատու Raiffeisen Investment AG-ի տեղական իրավախորհրդատուն էլեկտրաէներգիայի ոլորտում Հայաստանի չորս բաշխիչ ընկերությունների մասնավորեցման ծրագրով և մշակել է իրավաբանական փաստաթղթերի փաթեթը:
- Մասնակցել է «Առևտրային արբիտրաժի մասին» ՀՀ օրենքի նախագծի (UNCITRAL-ի մոդելային օրենքի հիման վրա), «Շարժական գույքի կադաստրի վարման, շարժական գույքի գրավի իրավունքի, լիզինգի պայմանագրով վարձակալության իրավունքի գրանցման մասին» ՀՀ օրենքի նախագծի և այլ նորմատիվ իրավական ակտերի նախագծերի մշակման աշխատանքներին:
 

Որակավորում

Մասնագիտական անդամակցություն
 
ՀՀ առևտրաարդյունաբերական պալատին կից մշտապես գործող արբիտրաժային հաստատության նախագահ
ՀՀ փաստաբանների պալատի անդամ
Հայաստանի իրավաբանների միության անդամ
 
Նախկին փորձը
 
Մինչև 1999թ. «Ինվեսթմնթ Լո Գրուպը» հիմնադրելն աշխատել է որպես իրավախորհրդատու Հայաստանի և Ռուսաստանի տարբեր ընկերություններում
 
Կրթություն
 
Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիա, ի.գ.թ. 2008թ.
Հայաստանի ամերիկյան համալսարան, LL.M., 1998թ.
Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտ (МГИМО) , 1995թ.
Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետ, 1989թ.