Արբիտրաժ

Ժամանակակից հասարակությունում արբիտրաժը դատական քննության արդյունավետ այլընտրանք է։ Դժվար է գերագնահատել արբիտրաժի դերը՝ որպես վեճի կարգավորման արագ և հասանելի միջոցի։ Մենք չէինք կարող անտեսել այս հանգամանքը և մատուցում ենք ծառայություններ նաև արբիտրաժի ոլորտում։ Մենք եղել ենք ՀՀ առևտրաարդյունաբերական պալատին կից մշտապես գործող արբիտրաժային հաստատության հիմնադիրների թվում և մշտապես աշխատում ենք Հայաստանում այդ ինստիտուտի զարգացման ուղղությամբ:
 
Չնայած այն հանգամանքին, որ արբիտրաժը Հայաստանում առևտրային հարաբերություններում դեռևս լայնորեն չի կիրառվում, մենք ունենք որոշ խոշոր արբիտրաժային գործերի վարման փորձ։
 
Արբիտրաժային վեճերով մեր իրավաբանական ծառայությունները ներառում են խորհրդատվություններ, իրավիճակի վերլուծություն, գործի վարման ռազմավարության և մարտավարության մշակում։ Մենք իրականացնում ենք փաստաթղթերի վերլուծություն, կազմում ենք դատավարական փաստաթղթեր, հաճախորդի անունից մասնակցում ենք լսումներին։