Ամփոփ

Սևակ Ալեքսանյանն ԻԼԳ-ում աշխատում է գրասենյակի հիմնադրման պահից: Նա կորպորատիվ իրավունքի և առևտրային գործարքների ոլորտում իրավաբանական ծառայությունների մատուցման հարուստ փորձ ունի:
 
Մասնակցել է իրավաբանական անձանց վերակազմակերպումների և համակենտրոնացումների, ինչպես նաև արժեթղթերի թողարկման ու տեղաբաշխման բազմաթիվ գործարքների իրականացմանը:
 
Նա նաև մասնակցել է տեղական և արտասահմանյան ընկերությունների միջև մի շարք առևտրային գործարքների իրավաբանական ուղեկցմանը:
 

Աշխատանքային փորձ

- Մի շարք վերակազմակերպման գործարքներով (M&A) խորհրդատվություն է մատուցել և ներկայացրել հաճախորդների շահերը:
- Ներկայացրել է օտարերկրյա հաճախորդներին` Հայաստանում մասնաճյուղերի և ներկայացուցչությունների հիմնադրման գործընթացներում:
- Մշակել է կորպորատիվ կանոնակարգեր և որոշումներ:
- Մասնակցել է ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի նախագծի մշակմանը:
 

Որակավորում

Այլ աշխատանքներ
 
Մինչև ԻԼԳ-ում աշխատանքի անցնելը Սևակ Ալեքսանյանն աշխատել է ՀՀ մասնավորեցման նախարարության աճուրդի կենտրոնում` որպես իրավաբան:
Նա որպես իրավաբան աշխատել է նաև «Միրաժ» ընկերությունում:
 
 
Կրթություն
 
Երևանի Հյուսիսային համալսարան, իրավագիտության մագիստրոս, 2006
Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտ , 1996