Աշխատանքային իրավունք

Հայաստանում աշխատանքային իրավունքի զարգացման շրջադարձային պահը 2005թ. հունիսն էր, երբ ուժի մեջ մտավ ՀՀ աշխատանքային օրենսգիրքը` փոխարինելով Խորհրդային Միության ժամանակների հնացած աշխատանքային օրենսգրքին: Գործող օրենսգրքի ընդունումից հետո դրանում կատարվել են բազմաթիվ փոփոխություններ և լրացումներ: Մեր իրավաբանները մշտապես հետևում են այդ փոփոխություններին, որպեսզի ճիշտ ժամանակին խորհրդատվություն տրամադրեն հաճախորդներին կադրային գործի վարման մեջ շտկումներ կատարելու անհրաժեշտության մասին։
 
Աշխատանքային իրավունքի մեր մասնագետներն աշխատում են ինչպես գործատուների, այնպես էլ պետական և մասնավոր ընկերությունների աշխատակիցների հետ։ Մենք մեր հաճախորդներին աջակցում ենք հաշվի առնել բոլոր հնարավոր ռիսկերը՝ աշխատանքային պայմանագրերի կնքման, կատարման և լուծման պահին։
 
Մեր գործատու-հաճախորդների համար նախապատրաստում ենք աշխատանքային պայմանագրեր, կարգապահական կանոններ և այլ ներքին իրավական ակտեր, աշխատանքային հարաբերությունների ընթացքում օգտագործվող տարբեր փաստաթղթերի ձևեր։ Մենք նաև աշխատանքային հարաբերությունների վերաբերյալ կազմում ենք հուշագրեր և իրավաբանական եզրակացություններ, վարում ենք բանակցություններ արհմիությունների հետ և տրամադրում ենք համալիր իրավաբանական խորհրդատվություն, որն օգնում է հաճախորդին համապատասխանեցնել իր գործունեությունը աշխատանքային օրենսդրությանը, աշխատանքի պաշտպանության նորմերին և աշխատողների իրավունքներին։
 
Այդուհանդերձ, գործատուի և աշխատողի միջև ծագող վեճերը հազվադեպ չեն։ Նման վեճերի ծագման համար կարող են լինել բազում պատճառներ։ Դրանք կարող են լինել աշխատողի կարծիքով ապօրինի ազատումը, հասանելիք արձակուրդը չտրամադրելը, պարգևավճարի կամ աշխատավարձի ուշացումը, աշխատակցի կողմից հասցված նյութական վնասի փոխհատուցման հետ կապված հարցերը, արտադրական վնասվածքների դեպքերը և այլն։ Հայաստանում աշխատանքային վեճերի ոլորտում մասնագիտացած իրավաբանները, որոնք աշխատում են մեր գրասենյակում, կօգնեն ձեզ լուծել այդ տարաձայնություններն առաջին հերթին առանց դատարան դիմելու։ Իսկ եթե գործը հասնի դատարան, մենք կգործադրենք բոլոր ջանքերը, որպեսզի հնարավորինս արագ հասնենք մեր հաճախորդի ցանկալի արդյունքին։